ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Վարչապետ կոչեցյալը հայերի դավանափոխության գործընթաց է սկսել

Վարչապետ կոչեցյալը հայերի դավանափոխության գործընթաց է սկսել
05.06.2025 | 10:48

Որն է Եկեղեցու և կրոնական միաբանության տարբերությունը:

Եկեղեցին հավատացյալների ընդհանրական համայնքն է, որտեղ իրականացվում են արարողություններ, ծիսակատարություններ: Համայնքի կրոնական կարիքներն իրականացնող անձինք ունեն աստիճանակարգ՝ եպիսկոպոսներ, քահանաներ, սարկավագներ: Եկեղեցին իսլամական աշխարհում կոչվում է Ումմա, Օսմանյան Թուրքիայում՝ Միլեթ: Հայերն Օսմանյան Թուրքիայում հարյուրավոր տարիներ եղել են քրիստոնեական Ումմա կամ՝ Միլեթ:

Ումման Համայնք հասկացության հոմանիշն է:

Եկեղեցում կամ համայնքում կա միաբանություն, որը սպասարկում է Եկեղեցու՝ համայնքի կրոնական կարիքները: Միաբանությունը (որ ավելի հասկանալի լինի, օգտագործենք ռուսերեն ավելի քաջածանոթ բառ՝ օրդեն) փակ կառույց է, ունի իր կանոնակարգը, աստիճանակարգը, նպատակը, բարեվարքության կանոնները: Կարճ ասած, Միաբանությունն իր կառուցվածքով նման է զինվորական կառույցի:

Էջմիածնի մասին խոսելիս՝ մարդիկ չեն տարբերում Եկեղեցի ու Միաբանություն հասկացությունները: Միաբանության ներքին խնդիրները վերաբերում են միայն միաբանությանը, բայց դա չի նշանակում, որ աշխարհիկները չեն կարող հարց բարձրացնել միաբանության մեջ տեղի ունեցող երևույթների մասին, պահանջներ ներկայացնել, սակայն ուղղակիորեն չեն կարող միջամտել ու ազդել որոշումների կայացման վրա:

Ինչ է ասում, այսպես կոչված, վարչապետը: Նա փորձում է Հայ եկեղեցին վերափոխել բողոքական համայնքի, որտեղ չկա միաբանություն, այլ կան քարոզիչներ, որոնք ընտրվում են համայնքի կողմից: Այլ կերպ հասկանալ նրա պահանջը, որ պետությունն ու հավատացյալները պետք է որոշեն, թե ով է լինելու կաթողիկոս, եպիսկոպոս, հնարավոր չէ:

Վարչապետ կոչեցյալը փորձում է դավանափոխություն իրականացնել: Բողոքականների և ավանդական եկեղեցիների ամենակարևոր տարբերությունը հենց այս խնդրում է կայանում:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2106

Մեկնաբանություններ